Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույց է ունեցել գերմանացի պաշտոնակցի՝ Հայկո Մաասի հետ, որի ժամանակ քննարկել է իրանական միջուկային ծրագրի հարցով համաձայնագրի պահպանումը: Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ-ն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը Մոսկվայում գտնվող իրանցի պաշտոնակցի՝ Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրանական միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագրի հարցն ու կիսվել ԵՄ-ի և Գերմանիայի՝ այն պահպանելու ծրագրերով», – ասվում է իրանական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը դուրս է գալիս միջուկային ծրագրի համաձայնագրից:








































