ՄԱԿ-ի պարենի ու գյուղատնտեսության կազմակերպությունը հայտնել է, որ Լատինական Ամերիկայում սովի է մատնված 47 մլն մարդ, թեև տարածաշրջանը արտադրում է ավելի շատ պարեն, քան անհրաժեշտ է իր բնակչությանը՝ հայտնում է Associated Press-ը:
Սա 3 մլն մարդով պակաս է նախորդ 3 տարվա համեմատ:
Չիլիում հրապարակված զեկույցում նշվում է, որ սովի կրճատման տեմպերը արագացել են, սակայն տնտեսության դանդաղ աճն ու մայրցամաքում անհավասարության բարձր մակարդակը խոչընդոտում են խնդրի լուծմանը:
Զեկույցում ասվում է, որ սովյալների թվով առաջատարներն են՝ Հայիթին, Գվատեմալան, Պարագվայը, Նիկարագուան ու Բոլիվիան:
Խնդրի լուծման հարցում առավել հաջողակներն են՝ Արգենտինան, Չիլին, Մեքսիկան, Վենեսուելան, Բարբադոսը, Կուբան, Դոմինիկյան Հանրապետությունը, Սենտ Վինսենթն ու Գրենադիները: Այդ երկրներում սովյալների թիվը կազմում է 5%-ից էլ քիչ:











































