Sunday, 19 07 2026
19:30
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին

Մինչև արտահերթ ընտրությունների ամփոփումը, Հայաստանը պետք է սառեցնի իր մասնակցությունը ԼՂ բանակցային գործընթացին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը

Պարոն Մելիքյան, այսօր լրացավ բիշքեկյան հրադադարի 24 տարին։ Հայաստանը բոլորովին այլ կարգավիճակում է, միջազգային բարձր հեղինակության վերելքի վրա։ Ըստ որոշ վերլուծաբանների՝ թավշյա հեղափոխությունները չափազանց ամրապնդում է Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում, ի մասնավորի արցախյան խնդրի կարգավորման գործընթացում։ Համամի՞տ եք արդյոք։

-Այնպես չէ, որ 24 տարի առաջ այս օրը Հայաստանի միջազգային վարկը ցածր էր` այն ժամանակ Հայաստանի և Արցախի միջազգային դիրքը մեր տարածաշրջանում գործնականում շատ ազդեցիկ էր` մի կողմից պատերազմում ունեցած բացառիկ հաջողությունների շնորհիվ, իսկ մյուս կողմից էլ շնորհիվ այն բանի, որ ի տարբերություն Վրաստանի և Ադրբեջանի, ուր իշխում էին սովետական քաղաքական դինոզավրեր Շևարդնադձեն ու Ալիևը, մենք կարողացանք ձևավորել իրապես ժողովրդավարական սկզբունքների վրա հիմնված նոր պետականություն: Այս իրողությունները մեծագույն հարգանքն էին առաջացնում Հայաստանի հանդեպ թե՛ Արևմուտքում, թե՛ Ռուսաստանում և այլուր: Ցավոք սրտի, մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոնների ազդեցությամբ պայմանավորված, այնուհետև մենք լուրջ հետընթաց ապրեցինք և միայն նորօրյա թավշյա հեղափոխության առաջին հաջողություններն այժմ նոր վերելքի հույս ներշնչեցին: Մեր օրերում միջազգային հանրության համար իրոք կարևոր էր տեսնել, որ մեր ժողովուրդն ուժ և կամք դրսևորեց ու բացառապես խաղաղ միջոցներով կասեցրեց պարոն Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի կողմից պետական իշխանության հերթական բռնազավթման փորձը: Կարծում եմ՝ գնահատվեց նաև այն փաստը, որ պարոն Սարգսյանը նախընտրեց հրաժարական տալ և չկրկնել 2008 թվականի արյունալի սցենարը: Իսկ հիմա գանք ամենակարևորին`Հայաստանի քաղաքացու այսօրվա հաղթանակն, այսպիսով, հիրավի համաժողովրդական է, սակայն դրա շնորհիվ ամբարած մեր բարձր միջազգային հեղինակության կապիտալը տնօրինելու է ժողովրդի բացարձակ մեծամասնության վստահությունը վայելող նոր իշխանությունը, որի գործողություններից է կախված լինելու, թե արդյոք այդ բարձր վարկը միջազգային հարաբերությունների ոլորտում կունենա մեզ համար հստակ արտահայտված դրական արդյունքները, թե կարճ ժամանակ անց հօդս կցնդի այնպես, ինչպես դա արդեն մեկ անգամ եղավ: Թավշյա հեղափոխությունը մեր առջև իսկապես հնարավորությունների նոր դուռ է բացում, որից մենք դեռ պետք է կարողանանք օգտվել: Եվ առաջին հերթին այս համատեքստում խոսքս վերաբերվում է հատկապես արցախյան կարգավորման գործընթացին:

Պարոն Մելիքյան, ինչպե՞ս եք գնահատում Դավիթ Տոնոյանի պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելը։ Փորձագետների մի խումբ նրա աշխատանքը պաշտպանական համակարգում չափազանց արդյունավետ է գնահատում, մյուս խումբը գտնում է, որ նա ռուսների համար կարող է ռիսկային նախարար դիտվել։ Ձեր գնահատականը ո՞րն է։

-Այժմ նպատակահարմար չեմ գտնում քննարկել նորանշանակ նախարարների առավելությունները կամ թերությունները` նրանց երկարաժամկետ պաշտոնավարման հեռանկարի համատեքստում: Ուզում եմ հիշեցնել, որ պարոն Փաշինյանի և իր կազմած կառավարության թիվ մեկ խնդիրն է լինելու իրավաչափ, թափանցիկ ու արդար արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը: Այս պահին անցումային, ժամանակավոր կառավարությունում պաշտոն ստանձնելը մեծագույն անձնական և քաղաքացիական պատասխանատվություն է դնում այդ կառավարության յուրաքանչյուր անդամի վրա: Այդ մարդկանցից և ոչ մեկն այսօր որևէ երաշխիք չի կարող ունենալ, որ վեց-յոթ ամիս անց` արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, կշարունակի պաշտոնավարել: Այնինչ ընտրությունների նախապատրաստման հարցում նրանց արածն արժևորելիս կգործեն մասնագիտական ու պաշտոնեական համապատասխանության գնահատման խստագույն չափանիշները: Ի դեպ, այդ ժամանակահատվածում նրանց կարող են ներվել որոշ սխալներ, բայց չի ներվի խաբեությունն, անսկզբունքայնությունն ու օրենքի տառի հանդեպ քամահրական վերաբերմունքը: Մինչ համապետական ընտրությունների միջոցով նոր ԱԺ և կառավարության ձևավորումը, մենք պետք է խիստ աչալուրջ լինենք ճակատային գծում և շրջահայաց ու հեռատես` արտաքին հարաբերությունների ու, հատկապես արցախա-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի հետ կապված մեր գործողություններում: Առաջիկա ամիսների ներհայաստանյան փաստացի երկիշխանությունը կարող է Բաքվում և որոշ այլ մայրաքաղաքներում գայթակղություն առաջացնել` Արցախի նկատմամբ ռազմական և դիվանագիտական լայնածավալ ագրեսիա նախաձեռնելու համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանը, նշում է, որ Արցախը պետք է բանակցային կողմ դառնա, որ Հայաստանը ղարաբաղյան կարգավորմանը կարող է հանդես գալ միայն իր անունից։ Որքանո՞վ է դա հավանական հիմա։

-Եթե պարոն Փաշինյանն ունի տարաբնույթ քաղաքական, իրավական, տնտեսական կամ ռազմական քայլերի այն համալիր ծրագիրը, որի շնորհիվ կկարողանա, առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հակադրվելու, բանակցային սեղանի մոտ նստեցնել նաև պաշտոնական Ստեփանակերտի ներկայացուցիչներին, դրա համար նախապես ստանալով նաև Բաքվի համաձայնությունը, ապա դրա կիրառումը միանգամայն ողջունելի կլինի: Ընդհանրապես արժե հիշել, որ քաղաքականության արդյունավետությունը միայն հայտարարությունների միջոցով հնարավոր չէ ապահովել` դրանք պետք նաև առարկայական քայլերի արտացոլումը հանդիսանան: եթե պարոն Փաշինյանն իմ ակնարկած ծրագիրն այս պահին չունի, ապա արցախյան իշխանությունների ներկայացուցիչներին բանակցային սեղանի մոտ նստեցնելու նպատակով արվելիք միակ քայլն այն կարող է լինել, որ, Բաքվի կողմից մերժման դեպքում, Հայաստանը կհրաժարվի դրանց մասնակցել: Իսկ դա էլ կարող է գնահատվել այնպես, իբրև թե պաշտոնական Երևանը, վերջնագրային նոր պահանջներ ներկայացնելով միջնորդներին ու Ադրբեջանին, վիժեցնում է բանակցային գործընթացը: Սա կարող է որպես արդարացում ծառայել նաև Ադրբեջանի կողմից ճակատային գծում ռազմական գործողություններ նախաձեռնելու համար: Իրականում վերոհիշյալ խնդիրը լուծելի է, բայց դրա համար որոշ ժամանակ է անհրաժեշտ ու պետք է հատուկ գործիքակազմ կիրառվի: Ամեն դեպքում նախընտրելի է, որպեսզի մինչև արտահերթ ընտրությունների արդյունքների համապատասխան նոր կառավարության ձևավորումը, մեր մասնակցությունը բանակցային գործընթացին ժամանակավորապես սառեցվի:

Հայտնի է, որ Հայաստանում վերջին զարգացումներով և փոփոխություններով Արցախում շատ խանդավառված չեն։ ՍտեփանակերտԵրևան հարաբերությունների հեռանկարն ինչպե՞ս եք տեսնում։ 

-Բարդ հարց է: Հայաստանում հատուկենտ մարդիկ կան, ովքեր հստակ և համակողմանի պատկերացում ունեն արցախյան ներքաղաքական իրողությունների մասին: Արցախում մարդիկ հակված են հավատալու բացառապես գործերին, այլ ոչ թե խոսքերին: Ուստի հայաստանյան վերջին զարգացումների հանդեպ վերաբերմունքն Արցախում առաջին հերթին կախված է լինելու նրանից, թե որքանով հայաստանյան նոր իշխանությունները շահագրգիռ կլինեն պահպանելու Արցախի ներկայիս տարածքային ամբողջականությունը:

Մայիսի 14-ին սպասվում է ՊուտինՓաշինյան հանդիպումը։ Ընդհանրապես ի՞նչ է սպասվում հայռուսական հարաբերություններին։ Հաշվի առնելով՝ Նիկոլ Փաշինյանի՝ հայռուսական հարաբերությունների վերաբերյալ գնահատականները՝ կարո՞ղ ենք ասել, որ հայռուսական հարաբերություններում զգալի փոփոխություն չի լինելու։

-Հայ-ռուսական հարաբերությունների ապագայի համար էական է, որպեսզի պաշտոնական մակարդակում պարոն Փաշինյանը ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպման ընթացքում կարողանա ներկայացնել Հայաստանի իշխանությունների անկեղծ շահագրգռվածությունը Ռուսաստանի հետ համակողմանի համագործակցությունը պահպանելու և խորացնելու հարցում: Սա նրանց առաջին հանդիպումն է լինելու, որից շատ բան կախված կլինի առաջիկայում ապագայում այդ հարաբերությունների իրական բովանդակությունը սահմանելու տեսանկյունից: ՀՀ վարչապետը գործ է ունենալու ահռելի քաղաքական փորձ ունեցող ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավար իր գործընկերների հետ և առաջին հանդիպման ընթացքում կարևոր է լինելու նրանց նաև անձնական համակրանքն ու վստահությունը շահելը: Դիվանագիտորեն ասած` նա պետք է կարողանա ուղիղ և, միաժամանակ, հանդարտ ու բարյացկամորեն նայել իր գործընկերների աչքերին` այժմ նաև իր այդ ունակությունից է կախված լինելու նրանց վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում