Մոտ 2,1 հազար ամերիկացիների շրջանում անցկացված հարցումները պարզել են, որ նրանց մեկ երրորդը գերադասում է օժտված լինել մարդկանց բուժելու կարողությամբ՝ գրում է Statista վիճակագրական տեղեկատվության կայքը:
Հարցման մասնակիցներին առաջարկել են ընտրել ամենաշատը երկու գերունակություն, որով կցանկանային օժտված լինել: Մարդկանց բուժելու կարողությունը առաջին տեղում է՝ 34%, ցանկությունների առաջին եռյակի մեջ ընդգրկվել են նաև ինքնաբուժման շնորհը և մարդկանց մտքերը կարդալու կարողությունը:








































