«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ երեկ ԱԺ չորս խմբակցությունները կուտակային կենսաթոշակի արտահերթ քննարկումից հետո խիստ մտահոգ հավաքվել էին Արմեն Ռուստամյանի սենյակում ու դրսում շարունակվող պիկետի ֆոնին փիքր էին անում իրենց հետագա քայլերի շուրջ:
«Մի տեսակ մտահոգ եք՝ ասացինք նախաձեռնող խմբի անդամ Արծվիկ Մինասյանին: Մտածում էիք, թե այսօր կքվեարկվե՞ր նախագիծը: «Անկեղծ ասած՝ այո, չնայած մտածում ենք նաև, որ մասնակի զիջումներ գուցե թե լինեն՝ այլ օրենքների տեսքով, որովհետև օրենքի կատարումն ապահովող ինֆրաստրուկտուրաները դեռ պատրաստ չեն»: Իսկ եթե չլինե՞ն: «Եթե՝ ոչ, չորս խմբակցություններով դիմելու ենք Սահմանադրական դատարան՝ հարցմամբ, թե որքանով է կուտակային կենսաթոշակայինի մասին ԱԺ ընդունած օրենքը համապատասխանում ՀՀ սահմանադրության նորմերին»: Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ է պատգամավորների մեկ հինգերորդի, այն է՝ 27 ստորագրություն, ինչը փոքր-ինչ դժվար կարող է հավաքվել Սահմանադրական դատարան դիմելու դեպքում: Մանավանդ որ չորս խմբակցությունները պետք է ՍԴ դիմեն մինչև հունվարի մեկը, որից հետո օրենքն արդեն կմտնի ուժի մեջ»,-գրում է «Հրապարակ»-ը:








































