Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը անդրադարձել է նոր կառավարության կադրային փոփոխություններին:
Անդրադառնալով Պաշտպանության նախարարի պաշտոնում Դավիթ Տոնոյանի նշանակմանը, Պողոսյանը նկատեց․ «Դավիթ Տոնոյանը լավ փորձ ունի: Վստահ եմ ձեռնարկված ծրագրերը կփորձի ինչ-որ արդյունքի հասցնել: Պետք է շնորհակալություն հայտնել նախկին նախարարներին, որովհետև բանակը այսօր ամենակայացած ինստիտուտն է մեր երկրում: Երբ ինձ ասում էին «Ազգ-բանակ», ես նշում էի, իսկ ով է ասել, որ մենք չենք ունեցել «Ազգ-բանակ», ուղղակի Վիգեն Սարգսյանը համակարգ բերեց»:
Նրա խոսքով՝ անվտանգության ոլորտին ևս պետք է վերաբերել շատ լուրջ և հետևողական, շատ կարևոր է նաև, որ դատական իշխանությունը ձեռք բերի անկախություն: «Չպետք է սպասել, որ Նիկոլ Փաշինյանը միայնակ փոփոխություններ անի: Հասանք արդյունքի, բայց վերջակետ չենք դնում, ավելի շատ պետք է պայքարենք»:
Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ապա Թևան Պողոսյանի կարծիքով՝ ընտրությունները չպետք է անցկացնել էյֆորիայի շրջանում, շտապել պետք չէ:








































