Ֆրանսիացի զբոսաշրջիկների ընտանիքը Նիդեռլանդների Beekse Bergen զբոսայգում հարձակման է ենթարկվել վագրակատուների կողմից՝ գրում է life.ru-ն:
Համացանցում տարածվել է միջադեպի մասին տեսանյութը, որտեղ երևում է, որ զբոսաշրջիկների հինգ հոգանոց խումբը, որտեղ կա նաև մեկ երեխա, խախտել է այգու կանոնները և դուրս է եկել ավտոմեքենայից, որպեսզի ավելի մոտիկից նայի գիշատիչներին: Սկզբում կենդանիներն ուշադրություն չեն դարձրել նրանց վրա, սակայն երբ նրանք սկսել են հեռանալ, կենդանիները հարձակվել են նրանց վրա:
Բարեբախտաբար զբոսաշրջիկները կարողացել են վազել և հասնել ավտոմեքենային: Այգու աշխատակիցները նշել են, որ զբոսաշրջիկների բախտը բերել է, քանի որ կենդանիները սոված չեն եղել և չեն պատրաստվել որս անել:









































