ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է անում անմիջապես դադարեցնել «բոլոր թշնամական գործողությունները»՝ Մերձավոր Արեւելքում «նոր հրդեհից» խուսափելու համար: Գլխավոր քարտուղարի հայտարարությունում նշվում է, որ Գուտերեշը խորը մտահոգությամբ հետևել է Սիրիայում իսրայելական դիրքերի ուղղությամբ հրթիռային հարվածներին, ինչպես նաեւ Սիրիայի ուղղությամբ մայիսի 6-ին տեղի ունեցած գնդակոծմանը: Նա երկու կողմերին կոչ է արել անմիջապես դադարեցնել զինված գործողությունները:
Վկայակոչելով Գոլանի բարձունքների տարածքում տեղակայված ՄԱԿ-ի ուժերի զեկույցները՝ ՄԱԿ-ի ղեկավարը երկու կողմերին հորդորել է առավելագույն զսպվածություն ցուցաբերել եւ հետևել խախտման մասին Համաձայնագրով նախատեսված իրենց պարտավորություններին:
Նա նշել է, որ այսօր իրավիճակը մասամբ կայունացել է, սակայն ընդգծել է «տարածաշրջանում նոր բախումից խուսափելու անհրաժեշտությունը, որն առանց այդ էլ ողողված է դաժան հակամարտություններով, որոնք քաղաքացիական անձանց տառապանքների են հանգեցնում»: Անտոնիո Գուտերեշը նշել է, որ ՄԱԿ-ի՝ զսպմանը հետևող Ուժերը կապի մեջ են Սիրիայի եւ Իսրայելի զինված ուժերի ներկայացուցիչների հետ:










































