Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբը աղմկահարույց միջադեպի վերաբերյալ քիչ առաջ նոր հայտարարություն է տարածել։
««Շիրակն» երեկ ՀՖՖ-ից ստացել էր գործին վերաբերվող բոլոր փաստաթղթերն՝այդ թվում ձայնագրությունը և տեքստային հաղորդագրությունների լուսանկարները: Ի դեպ, նշենք, որ պարոն Սինոյանի հայտարարությունում նշված տեսագրությունը ընդհանրապես գոյություն չունի։ Մեր իրավաբանները, մանրամասն ուսումնասիրելով բոլոր ապացույցները և փաստաթղթերը, ևս մեկ անգամ համոզվեցին, որ ՀՖՖ որոշումը ապօրինի է: Երկուշաբթի «Շիրակը» կներկայացնի բոլոր փաստաթղթերը բողոքարկման կոմիտե։
Հուսով ենք, որ կոմիտեն կցուցաբերի ողջախոհություն և նիստը կանցկացնի բաց ֆորմատով՝ հրավիրելով նախ բոլոր կողմերին, ինչպես նաև լրագրողներին», -ասված է հայտարարության մեջ։









































