Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ արտահանումը և առևտրատնտեսական համագործակցությունը Բելառուսի արտաքին տնտեսական գործունեության առաջնայնություններն են, փոխանցում է INTERFAX-ը:
«Մեզ գեոքաղաքականություն պետք չէ, մենք չենք պատրաստվում խաղալ այն խաղերը, որոնք խաղում են 7-8 հայտնի պետություններ: Դա մեզ բացարձակապես պետք չէ: Քաղաքականությունը մեզ պետք է, որպեսզի ներկայացնենք երկիրը, պաշտպանենք նրա շահերը, մնացածն առևտուր է: Արտահանում: Դա թիվ մեկ առաջադրանքն է»,- ասել է նա:
Լուկաշենկոն ավելացրել է, որ «Արտահանումից ոչ մի տեղ չես փախչի, կլինի արտահանում՝ կլինի արժույթ, կլինի արժույթ՝ մեր քաղաքական հակառակորդները ասելու ոչինչ չեն ունենա»:










































