«Վատ է այն զինվորը, որը չի ցանկանում գեներալ դառնալ»,- կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ պատասխանելով հարցին, թե իրեն արդյոք պատկերացնո՞ւմ է ոստիկանապետի դերում:
Վալերի Օսիպյանը նշեց՝ «քննադատողների շնորհիվ է, որ բարեփոխվում ենք: Ես շնորհակալ եմ»:
Նրա խոսքով՝ այս նշանակումն իր համար սպասելի չէր:









































