Տասը տարի անց առաջին անգամ Քրիստինա Ագիլերան իր համերգային շրջագայության մասին է հայտարարել։ Երգչուհին կներկայացնի իր Liberation ալբոմը։
Ագիլերայի դեբյուտային ելույթը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին, Հոլիվուդում։ Երգչուհին ծրագրում է ԱՄՆ 20 համերգասրահում 22 համերգ ունենալ։

Ալբոմում ներառված են այլ երաժիշտների հետ համատեղ գրված երգեր։ Առաջին՝ Accelerate երգը զուգերգ է ռեփեր Քանյե Ուեսթի հետ, իսկ երկրորդը զուգերգ է Դեմի Լովատոյի հետ։











































