ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիսթեն Նիլսենը ծրագրում էր հրաժարական տալ՝ նախագահ Դոնալդ Թրամփի «կոշտ» քննադատության պատճառով, գրում է The New York Times-ը։
Մայիսի 9-ին Միացյալ Նահանգների կառավարության նիստի ժամանակ Թրամփը բոլորի ներկայությամբ քննադատել է Նիլսենին՝ ներգաղթյալներից «ազգային սահմանները ադեկվատ պաշտպանել չկարողանալու» համար, որոնք շարունակում են երկրում հայտնվել։
Նշվում է, որ նիստից հետո Նիլսենը հրաժարականի դիմում է գրել, սակայն այն չի ներկայացրել։ Բացի այդ, նա իբր գործընկերներին հայտարարել է, թե ցանկանւոմ էր ազատվել աշխատանքից, սակայն դեռ մտադիր է գլխավորել գերատեսչությունը։










































