ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը կարող է տեղի ունենալ Սինգապուրի «Շանգրի Լա» հյուրանոցում։ Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը։
Հյուրանոցը գտնվում է Սինգապուրի արվարձանում և ԶԼՄ-ները այն հարմար վայր են համարում երկու առաջնորդների հանդիպման համար։ Այնտեղ ATP-ի միջազգային անվտանգության հարցերով համաժողովի շրջանակում պարբերաբար հանդիպում են խոշոր ռազմական գործիչները։
Սակայն բանակցություններ վարելու կոնկրետ վայրը դեռ չի նշվում։











































