Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Ջիսր Ալ-Աբյադ շրջանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել 17 մարդ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ոստիկանության իր աղբյուրին:
Մահապարտ ահաբեկիչը իրեն պայթեցրել է կազմակերպության բաժնի մոտ, որը դրամական փոխհատուցում է տրամադրում հակամարտության հետևանքով զոհված զինվորների և սպաների հարազատներին:
Շրջանը, որտեղ որոտացել է պայթյունը, Դամասկոսի բարեկեցիկ թաղամասերից է: Այստեղ տեղակայված են դեսպանատներ և հյուպատոսություններ, երկրի նախագահի տունը:











































