Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երկրի 11 նահանգներում էլեկտրաէներգիայի հովհարային անջատման մեղքը դրել է ընդդիմության վրա և հրամայել բանակին ու անվտանգության ուժերին՝ զորքերը բերել բարձր պատրաստականության մակարդակի:
Մադուրոն հանդես է եկել հեռուստաուղերձով, որում վթարի մեղավոր է համարել «ֆաշիստական աջ ուժերին», իսկ հոսանքի անջատումը՝ «էներգետիկ պատերազմի ակտ», որը վարում է կառավարության դեմ աջ ընդդիմությունը, հայտնում է ITAR-TASS-ը:
Մադուրոն վթարն անվանել է «տարօրինակ» ու նշել, որ զանգվածային անջատման համար ոչ մի հիմք չի եղել:
Նա կոչ է արել վենեսուելացիներին առավելագույնս աչալուրջ լինել:











































