Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ պայքարող երիտասարդները, որ առավոտից ԱԺ դարպասների մոտ էին, երթով շարժվեցին դեպի նախագահական նստավայր՝ նամակները հանձնելու: Նրանցից մի քանիսը կարողացան նամակները հանձնել համապատասխան բաժին:
Ըստ օրենքի՝ այդ նամակներին պատասխան կտրվի 15-օրյա ժամկետում: Երիտասարդները խոստանում են վաղը ևս հավաքվել ԱԺ դարպասների մոտ՝ սպասելու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը մեկ տարով հետաձգելու ընդդիմադիրների նախաձեռնության քվեարկության արդյունքներին: Հավաքվածների ձեռքին բազմաթիվ պաստառներ կային՝ «Dem.am – Դեմ եմ ՊԱՐՏԱԴԻՐԻՆ», «STOP կուտակային կենսաթոշակին», «Ո՛Չ պետական գրպանահատությանը» և այլն:
Ցուցարարները մտադիր են նաև Սահմանադրական դատարան դիմել, եթե խնդրին լուծում չտրվի, համակարգի ներդրումը մեկ տարով չհետաձգվի: Հավաքվածները ամենատարբեր ոլորտներ են ներկայացնում: Նրանց մեջ շատ են ՏՏ ոլորտի ներկայացուցիչները, ովքեր նշում են՝ իրենք ամենից հեշտ կարող են աշխատանք գտնել դրսում, բայց չեն պատրաստվում նահանջել, պայքարելու են իրենց իրավունքների համար: Մանրամասները՝ տեսանյութում:









































