Saturday, 20 06 2026
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում

ԱՄՆ Հայկական Համագումարը ցուցադրելու է Հայ որբերի գործած գորգի նմանակը Բոստոնում

Այս շաբաթ Ամերիկայի Հայկական Համագումարը (Համագումար) կցուցադրի «Հայ որբերի գործած գորգի նմանակը» Համագումարի ամենամյա տոնական ընդունելության և ճեպացրույցի ժամանակ Բոստոնում, Մասաչուսեթս: «Նախագահ Քալվին Քուլիջը և Հայ որբերի գորգը» գրքի հեղինակ, դոկտոր Հակոբ Մարտին Դերանյանը հատուկ հյուրը կլինի, որտեղ նա կխոսի Ղազիրի գորգի մասին, որն հայտնի է նաև որպես հայ որբերի գորգ, նմանակ գորգի և նրանց ճակատագիրը կապող յուրօրինակ պատմության մասին: Ի հավելում, Համագումարը ուրախ է նշել, որ ելույթով հանդես կգա նաև Մերձավոր Արևելքի Հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ Շանթ Մարտիրոսյանը:

Դոկտոր Հակոբ Մարտին Դերանյանի անհատական հավաքածուի մի մասը` Հայ որբերի գործած նմանակ գորգը հյուսված է Ղազիրի մանկատան նույն որբերի կողմից: Ըստ դոկտոր Դերանյանի, գորգը թվագրվում է 1920-ականներով: Գորգի մի ծայրին հյուսված է մի գեղեցիկ գրություն, որտեղ ասվում է. «Տիկին Դ. Ու. Ուիլյամսին` ի նշան երախտիքի, Մերձավոր Արևելքի մանկատուն, Ղազիր, Սիրիա»:

«Ղազիրի գորգը նվիրել էին նախագահ Քուլիջին և Ամերիկայի ժողովրդին որպես սիրո և բարի կամքի դրսևորում ի պատասխան Ամերիկայի կարեկցող և անձնուրաց դերի` Մերձավոր Արևելքի ամերիկյան Նպաստամատույց ընկերության միջոցով Հայոց Ցեղասպանության ժամանակ հարյուր հազարավոր կյանքեր և որբեր փրկելու համար»,- Համագումարին հայտնեց Հ. Մ. Դերանյանը: Նա հավելեց. «Գորգը նաև որբ գորգագործների հուշակոթողն է, ովքեր հյուսել են այն ի մշտնջենական հիշատակ Հայաստանի ամենամութ տարիներին` 1915-1923թթ.: Ես հույս ունեմ, որ գորգը կտեղադրվի հանրային ցուցադրության՚:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Համագումարը, Վաշինգտոնի Սմիթսոնյան Ինստիտուտում նախատեսված էր այս պատմական գանձի դեկտեմբերյան ցուցադրությունը, որը խորհրդանշում է Ամերիկայի պատմության պարծենալի մասը: Սպիտակ տունը հադնես եկավ հայտարարությամբ` ասելով. «Ղազիրի գորգը Հայաստանի և Միացյալ Նահանգների ժողովուրդների միջև սերտ հարաբերությունների մասին հիշեցում է: Ցավում ենք, որ այժմ չկա այն տրամադրելու հնարավորություն»:

1925թ. Նյու Յորք Թայմսի գլխավոր խմբագիր և Մերձավոր Արևելքի ամերիկյան Նպաստամատույց ընկերության փոխնախագահ, դոկտոր Ջոն Հ. Ֆինլին նվիրեց Հայոց Ցեղասպանության որբերի կողմից պատրաստված գորգը գործող նախագահ Քալվին Քուլիջին: Գորգը պարտաստվել էր ի երախտագիտություն՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից փրկվածներին Ամերիկայի ցուցաբերած օգնության և մեծահոգության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում