Եվրամիությունն Ուկրաինային առաջարկում է Ասոցացման համաձայնագիր, որը հեռու է ԵՄ-ին անդամակցելու ցանկացած գործընթացից՝ հաղորդում է The Telegraph-ը:
ԵՄ-ը և նրա անդամ պետությունները պատրաստ են աջակցել Ուկրաինայում եվրոպամետ միտումներին, դանդաղ, բայց կայուն բարեփոխումներին, սակայն պատրաստ չեն հատկացնել միլիարդավոր եվրո՝ փոխհատուցելու համար այն կորուստները, որոնք «վրիժառու Պուտինը» կարող է պարտադրել Ուկրաինայի էկոնոմիկային, եթե երկիրը շարունակի շարժվել եվրոպական ճամբարին անդամակցելու ուղղությամբ՝ ասվում է հոդվածում:
Մի քանի կամ նույնիկ տասնյակ տարի հետո Ուկրաինան կսկսի ամբողջությամբ միանալ եվրաինտեգրմանը: Ռուսաստանը չափազանց թույլ է՝ այս ընդհանուր միտումը կասեցնելու համար, նույնիսկ եթե Կրեմլն այժմ շատ բան կարող է անել՝ դանդաղեցնելու կամ փչացնելու համար այս գործընթացը:
Միևնույն ժամանակ Ուկրաինան ոչ մի ընտրություն չի ունենա՝ բացի քաղաքական ցնցումների միջով անցնելուց, որոնք չեն կարող արագ հանգեցնել զգալի փոփոխությունների՝ եզրափակում է հոդվածագիրը:











































