Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան հայտնել է, որ թիմը չի պատրաստվում զիջել դիրքերը:
Հիշեցնենք` նախորդ շաբաթ «կապտանռնագույններ»-ը երկու պարտություն են կրել` Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում «Այաքս»-ի դեմ հանդիպմանը և Իսպանիայի առաջնության` «Ատլետիկ»-ի դեմ խաղում:
«Մրցաշրջանը բավականաչափ երկար տևողություն ունի: Մենք չենք պատրաստվում հանձնվել: Անպայման կբարելավենք մեր խաղը: «Բարսելոնա»-ն շարունակում է վստահություն պահպանել: Մենք հավատում ենք մեր ուժերին: Վերջին անհաջողությունները ոչ մի ազդեցություն չեն թողել մեր թիմի վրա:
Իհարկե, միշտ տհաճ է պարտվել: Սակայն մեր թիմը կարող է շտկել իրավիճակը: Վստահ ենք, որ ամեն ինչ ճիշտ ենք անում: «Բարսելոնա»-ն լավատեսորեն է տրամադրված»,- Marca-ն մեջբերում է Ինյեստայի խոսքերը:






































