Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հերթական անգամ Գերմանիայի չեմպիոն դառնալու ցանկություն է հայտնել: Լեհ ֆուտբոլիստը ենթադրում է, որ դորտմունդցիները դեռ չեն կորցրել Մյունխենի «Բավարիա»-ին շրջանցելու շանսերը:
«Դեռևս վաղ է խոսել երկրի չեմպիոնի տիտղոսի մասին: Հնարավոր է, «Բավարիա»-ն նաև փոքրիկ ճգնաժամ ունենա:
Հույսս չեմ կորցնում, բայց մենք էլ պետք է փորձենք հաղթել յուրաքանչյուր հանդիպման ժամանակ»,- ասել է Լևանդովսկին:







































