Երկուշաբթի երեկոյան Վենեսուելայի տարածքի մեծ մասում, այդ թվում՝ մայրաքաղաքում, խափանվել է էլեկտրամատակարարումը: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:
Էլեկտրամատակարարման դադարեցման պատճառների մասին պաշտոնական տվյալներ առայժմ չկան: Սոցցանցերում քաղաքացիները գրում են էլեկտրականության բացակայության մասին Վարգաս, Արագուա, Միրանդա, Սուլիա, Կարաբոբո, Լարա և Ֆալկոն նահանգներում: Լույսն անջատվել է պետական հետուստաալիքի ուղիղ եթերում Մադուրոյի ելույթի ժամանակ:
Վերջերս Վենեսուելայում նման վթարներ հաճախ են լինում:
Անցած ապրիլին Մադուրոն հրահանգել էր աջ ուժերի կողմից սաբոտաժի պատճառով զինված հսկողության տակ վերցնել երկրի բոլոր էլեկտրակայանները: Նրա խոսքով՝ այդ ուժերը Վենեսուելայում լույսն ամբողջությամբ անջատելու փորձեր են ձեռնարկել:











































