Thursday, 25 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

«Գազպրոմ»-ը կորցրել է գազի արտահանման մենաշնորհը. «Վեդոմոստի»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հեղուկ բնական գազի արտահանման լիբերալիզացման մասին օրենք, որն ուժի մեջ է մտել դեկտեմբերի 1-ից: 2006թ. «Գազպրոմ»-ին էր տրվել ցանկացած մեթանի արտահանման մենաշնորհ, որը պատրաստվում էր երկու խոշոր գազամուղ կառուցել Եվրոպայում՝ «Հյուսիսային հոսք» և «Հարավային հոսք»: Այս մասին հաղորդում է «Վեդոմոստի»-ն:

«Գազպրոմ»-ը ցանկացել է գրավել հեղուկ գազի համաշխարհային շուկայի մինչև ¼-ը: Տարբեր ժամանակներում նա հայտարարել է մի քանի գործարանների կառուցման մտադրության մասին, սակայն ընկերությունն այդպես էլ չսկսեց որևէ կոնցեռնի շինարարություն:

2005-2012թ. հեղուկ բնական գազի արտադրության հզորությունն աշխարհում 170 միլիոնից դարձավ 280 միլիոն տոննա, իսկ առևտուրը՝ 130 միլիոնից մինչև 235 միլիոն տոննա: Միաժամանակ թերթաքարային հեղափոխության շնորհիվ ԱՄՆ-ը կարողացավ իրեն ապահովել էժան գազով և այժմ պատրաստվում է արտահանել «Գազպրոմ»-ի համար առաջնային Եվրոպայի և Ասիայի շուկաներ:

«Գազպրոմ»-ի մենաշնորհը չեղյալ հայտարարելու նախադրյալներն ի հայտ են եկել 2009թ., երբ Yamal LNG-ի բաժնետոմսերի մեծ մասը՝ Հարավային Տամբեյի հանքավայրի լիցենզիայով, ձեռք բերեց Գենադի Տիմչենկոն, ով այդ ժամանակվա վարչապետ Վլադիմիր Պուտինի հին ծանոթներից էր: Այդ ակտիվը նա վաճառեց «Նովատեկ» ընկերությանը՝ այնուհետև դառնալով ընկերության խոշորագույն բաժնետերը: Ավելի ուշ Տիմչենկոն առաջարկել էր չեղյալ հայտարարել «Գազպրոմ»-ի մենաշնորը, գաղափարին աջակցել էր նաև «Ռոսնեֆտ»-ի նախագահ Իգոր Սեչինը:

Պուտինը լսելով փաստարկները՝ 2013թ. փետրվարին էներգետիկայի նախարարությանը հանձնարարում է ուղղումներ պատրաստել համապատասխան օրենքի համար, որի վրա աշխատանքը տևում է շուրջ 8 ամիս:

Հաջորդ քայլը կարող է դառնալ այն, որ «Գազպրոմ»-ը կզրկվի նաև խողովակաշարային արտահանման մենաշնորհից՝ կարծում է East European Gas Analysis-ի տնօրեն Միխայիլ Կորչեմկինը: Օրինակ՝ «Ռոսնեֆտ»-ը հետաքրքրված է Չինաստան խողովակաշարով գազի մատակարարմամբ: Դա շահավետ է նաև Եվրոպայի համար, որտեղ «Գազպրոմ»-ը նոր խողովակների օգտագործման սահմանափակում ունի՝ կարծում է «Սկոլկովո» էներգետիկ բիզնես-դպրոցի տնօրեն Գրիգորի Վիգոնը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում