Շաբաթ օրը՝ Սբ. Թադեոսի և Բարդուղիմեոսի մասունքների «դուրսբերման» օրը, Էջմիածնի մայրավանքի բակում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ, նախկին «կավեենշչիկ» Ռուբեն Ջաղինյանը նկարվում էր մի խմբի հետ` ֆաս-անֆաս. «Լա՞վ է էսպես, իսկ որ էստեղ կանգնեցի, ավելի լավ է երեւում, չէ՞»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ պարզվել է` վերջինս բավականին սակրալ առաքելությամբ է գտնվում Մայր տաճարի մերձակայքում. նա մկրտում էր իր կրտսեր դստերը` երեք տարեկան Քեթրինին: «Բա մեծն ո՞ւր է» հարցին էլ պատասխանել է, թե վաղուց են մկրտել:








































