Աշխարհում ամենատնտեսող սերիական ավտոմեքենան հիմա համարվում է Volkswagen XL1-ը: Այդ երկտեղանի ավտոմեքենան արժե 110 հազար եվրո: Ֆրանսիացիները ցանկանում են կառուցել նույնքան տնտեսող, բայց ավելի էժան ավտոմեքենա:
Հիբրիդային ուժային կառուցվածքով ավտոմեքենան, որը 100 կմ ճանապարհի համար մոտ 2 լիտր բենզին կօգտագործի, Renault-ը պլանավորում է ցուցադրել արդեն հաջորդ տարի: Ենթադրաբար շնորհանդեսը կկայանա Ժնևի ավտոսրահում:
Renault-ի հետազոտական բաժնի ղեկավար Ռեմի Բաստենը Auto Express պորտալին հաղորդել է, որ երբ նման հիբրիդը արտադրության հասնի, այն հասանելի կլինի մասսայական սպառողների համար: Դա նշանակում է, որ ֆրանսիացները կկարողանան ավտոմեքենայի կոնստրուկցիայում կիրառել գերթեթև, բայց բավականին թանկարժեք նյութեր, ինչպես դա արել են BMW-ի ինժեներները i3 էլեկտրաոբիլի ստեղծման ժամանակ:
Նախատեսվում է, որ այդ ավտոմեքենան չափերով հավասար կլինի ներկայիս Renault Clio-ին, իսկ դա նշանակում է, որ կարող է նման լինել նաև Zoe էլեկտրամոբիլին, որը ֆրանսիական ընկերությունը թողարկում է 2012-ից:








































