Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

«Մենք նույնիսկ չենք հասցնում մեր հայ գործընկերների հետևից». Պուտին

Ռուսաստանը արդեն իսկ քայլեր է ձեռնարկել, որպեսզի մինչև Մաքսային միությանը անդամակցելը Հայաստանի տնտեսության համար նպաստավոր պայմաններ ստեղծվեն: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Հայաստանի նախագահի նստավայրում կայացած ասուլիսի ժամանակ: 

«Մենք գործնական քայլեր ենք ձեռնարկել, որպեսզի Հայաստանի համար վիճակը լինի բարենպաստ անգամ մինչև անդամակցությունը։ Օրինակ՝ գազի գնի հաշվարկման այն մեխանիզմը, որի մասին խոսվեց՝ հազար խորանարդի դիմաց 189 դոլար: Մինչդեռ, պատկերացրեք՝ Եվրոպայում գինը 500 դոլար է: Սա՝ առաջինը: Երկրորդ՝ որպես ՀԱԿՊ անդամ Հայաստանը զենք կստանա Ռուսաստանի ներքին գներով: Նույնը վերաբերում է նաև նավթամթերքին․ մենք միակողմանիորեն հանում են 30 տոկոս կազմող արտահանման մաքսատուրքը», – մասնավորապես, ասաց Ռուսաստանի նախագահը:

Վլադիմիր Պուտինը նկատել է, թե այս ամենի արդյունքում Ռուսաստանի բյուջեն կզրկվի նշանակալի գումարներից, բայց փոխարենը՝ նպաստավոր պայմաններ կստեղծվեն Հայաստանի տնտեսության զարգացման համար: Պատասխանելով ռուս լրագրողի այն հարցին, թե ե՞րբ կարող է Հայաստանը անդամակցել Մաքսային միությանը, Պուտինն ասաց, թե կոնկրետ ժամկետներ նշել չի կարող, բայց Ռուսաստանը իրենից կախված ամեն ինչ կանի, որպեսզի անդամակցությունը հնարավորինս արագ լինի․ – «Չեմ թաքցնի՝ ի զարմանս մեզ, հայկական կողմը գործում է շատ եռանդուն և ցույց է տալիս պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակ, ինչը, անկեղծ ասած, մեզ դնում է որոշակի ծանր դրության մեջ: Մենք նույնիսկ չենք հասցնում մեր հայ գործընկերների հետևից: Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանի լիիրավ անդամակցությունը Մաքսային միությանը իրականություն դառնա հնարավորինս արագ: Ես կխուսափեի նշել հստակ ժամկետներ, քանի որ դա կախված է ոչ միայն մեզանից այլև մեր գործընկերներից՝ Ղազախստանից և Բելառուսից, բայց Ռուսաստանը իրենից կախված ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանի անդամակցությունը հնարավորինս արագ լինի»։

Հայաստանյան հեռուստաընկերություններից մեկը հարց է հնչեցրել, թե ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանի արձագանքը, եթե Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունները իրականություն դառնան: Վլադիմիր Պուտինը դիվանագիտորեն շրջանցել է այս հարցը, ասելով, որ եթե շատ այդ մասին խոսեն, ապա խաղաղ կարգավորման հնարավորությունները կնվազեն:

«Մենք կցանկանայինք, որ Ռուսաստանի սահմաններին այդքան մոտ գտնվող և Ռուսաստանի հետ այդչափ սերտ հարաբերություններ ունեցող այս տարածաշրջանում երբեք այլևս արյուն չթափվի՝ ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի քաղաքացիների: Մենք հենց դրա վրա էլ աշխատում ենք: Ենթադրաբար ասել, թե ինչ կանենք մենք, եթե սկսվի պատերազմ, իմ կարծիքով, լավ արդյունքների չի բերի: Կստացվի, որ մենք պատրաստվում ենք պատերազմի, իսկ մենք պետք է հասնենք նրան, որ, ինչպես Հայաստանի նախագահը նշեց, բոլոր վիճելի հարցերը լուծվեն բացառապես դիվանագիտության միջոցներով: Մենք դրան էլ ձգտելու ենք», – ասել է Վլադիմիր Պուտինը:

 Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքէջում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում