Հարավկորեական Samsung ընկերության նախագահի դուստրը Everland ընկերության նախագահ է նշանակվել է, որը փաստացի Samsung-ի մայր-ընկերությունն է հանդիսանում: Այս մասին դեկտեմբերի 2-ին հայտնել է Agence France-Presse գործակալությունը՝ հղում կատարելով ընկերության հաղորդագրությանը:
Իր պաշտոնավարության ընթացքում Լի Սո Հյոնը կզբաղվի ռազմավարության մշակմամբ: Ավելի վաղ Լի Գոն Հիի դուստրը զբաղեցրել է Cheil Industries-ի փոխնախագահի պաշտոնը:
Samsung-ի ղեկավարի ավագ դուստրը՝ Լի Բու Չժինը, 2010 թ. սկսած, ղեկավարել է Everland-ը: Լի Գոն Հիի միակ որդին՝ Լի Չժե Յոնը, 2012 թ. դարձել է Samsung-ի տնօրենների խորհրդի փոխնախագահ: Լի Սո Հյոնի նշանակումը Samsung Electronics-ի ղեկավարությունում փոփոխություններ չի առաջացնի: