Թուրքիայի Անթալիա քաղաքում շարունակվում է շախմատի Աշխարհի թիմային առաջնությունը:
Հայաստանի հավաքականը 6-րդ տուրի շրջանակներում հանդիպել է Գերմանիայի թիմի հետ:
Այս պահի դրությամբ 4 պարտիաներից ավարտվել են 3-ը: Լևոն Արոնյանն առաջին խաղատախտակի վրա սև խաղաքարերով ոչ-ոքի ավարտեց Գեորգ Մեյերի հետ պարտիան: Սերգեյ Մովսեսյանը սպիտակներով պարտություն կրեց Դանիել Ֆրիդմանի հետ մրցավեճում` անձնատուր լինելով 35-րդ քայլում:
Գաբրիել Սարգսյանը սպիտակ խաղաքարերով խաղաղ դաշն կնքեց Դավիդ Բարամիձեի հետ: Այս պահին ընթացքի մեջ է միայն Վլադիմիր Հակոբյան – Արկադի Նայդիչ պարտիան:










































