Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է հատուկ հրամանագրի մասին, որի համաձայն՝ ավտոմեքենաների ոլորտը ստիպված կլինի կտրուկ իջեցնել դրանց գները:
«Առաջնահերթ նպատակը, որին, հույս ունեմ, կհասնենք մինչև եկող տարվա հունվար, հավասարակշռությունն է մեր տնտեսության մեջ»,- ասել է Մադուրոն, փոխանցում է INTERFAX-ը:
Հայտնի է, որ Վենեսուելայի խորհրդարանը երկրի նախագահի իրավունքների ընդլայնման մասին օրենք է ընդունել, որը նախագահին հնարավորություն է տալիս մեկ տարի օրենսդրական գործունեություն վարել:
Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ արտակարգ լիազորությունները պետք են կոռուպցիայի և տնտեսական խնդիրների դեմ պայքարելու համար:








































