Մյունխենի «Բավարիա»-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ակումբի ղեկավարությունն ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբայի հետ նոր պայմանագիր է ստորագրել:
Նոր համաձայնագիրը կգործի մինչև 2018թ.: Պայմանագրի ֆինանսական մանրամասները չեն հրապարակվում: 21-ամյա ֆուտբոլիստը նշել է, որ երջանիկ է ակումբում ելույթները շարունակելու կապակցությամբ:
Հավելենք, որ Ալաբան «Բավարիա»-ի ակադեմիայի սան է:










































