Friday, 26 04 2024
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

ԵԱՀԿ ՄԽ. «Կա՛մ առաջիկայում կարգավորման փիլիսոփայության շուրջ համաձայնություն կլինի, կա՛մ պետք է նոր փիլիսոփայություն մտածել»

ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների` հունիսի 11-ի մոսկովյան հանդիպումից հետո և հունիսի 25-ին Կազանում կայանալիք Սարգսյան-Ալիև-Մեդվեդև եռակողմ հանդիպումից առաջ երեկ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացան լսումներ` նվիրված ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա իրավիճակին: Ելույթ ունեցան ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն, ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը, Հարավային Կովկասում ԵՄ նախկին հատուկ ներկայացուցիչ Փիթըր Սեմնեբին, Արևելյան հարևանության ու Արևմտյան Բալկանների հարցերով արտաքին գործերի եվրոպական ծառայության տնօրեն Միրոսլավ Լայչեկը:

«Չնայած հրադադարի ռեժիմին, Հարավային Կովկասի այս տարածաշրջանում լարվածությունն աճում է: ԵԱՀԿ-ը` ՄԽ-ում համանախագահող ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջոցով փորձում է կայուն խաղաղություն հաստատել այստեղ»,- նշված էր Եվրախորհրդարանի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ, որտեղ նաև հիշեցվում էր այն մասին, որ ԵԽ նախագահ Եժի Բուզեկն անցած ամիս հարավկովկասյան այցի շրջանակներում եղել է Երևանում ու Բաքվում. «Այցի ընթացքում նա, կարևորելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հայտարարել էր, որ ԵՄ-ն վճռականորեն աջակցում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում և Մադրիդյան սկզբունքների հիման վրա»: ԵԽ կայքում երեկ կենդանի ռեժիմով հեռարձակված մի քանի ժամ տևած լսումները մեկ անգամ ևս վկայեցին այն մասին, թե ղարաբաղյան կարգավորման գործընթացն ինչպիսի կարևոր փուլում է գտնվում` համենայնդեպս միջազգային հանրության սպասումների առումով: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները երեկ հանդես եկան մի շարք ուշագրավ հայտարարություններով:

Ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն նշեց, որ ԱՄՆ-ը բավական խորությամբ համագործակցում է ԵՄ անդամ, ԵԱՀԿ ՄԽ անդամ Ֆրանսիայի, ԵԱՀԿ գործող նախագահի հետ, ինչպես նաև կարևորում է ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագիրը, որը քաղաքական և տնտեսական բարեփոխումներ իրականացնելու միջոցով փորձում է երակարաժամկետ ներդրումներ անել Կովկասում: Գնահատելով ԼՂ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները` Բրադկեն մատնանշեց Դովիլի համատեղ հայտարարությունը` շեշտելով, որ կողմերը, ըստ այդ հայտարարության, պետք է հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության գան կազանյան հանդիպմանը: «Թեև հիմնարար սկզբունքները վերջնական լուծում չեն, բայց դրանցով է պայմանավորված, թե ինչպիսին է լինելու խաղաղության հաստատման ծրագիրը: Այժմ առաջարկված սկզբունքները իրատեսական են, և հենց դրանք կցանկանայինք, որ ընդունվեին Կազանի գագաթնաժողովում:

Մենք գնահատում ենք ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի անձնական ներդրումը հանդիպման կազմակերպման համար` հատկապես հաշվի առնելով այն, որ հիմա շատ որոշիչ շրջան է կարգավորման գործընթացում: Բայց պետք է նկատել նաև, որ վերջերս շատ ակտիվ է նաև ԱՄՆ-ը: Դրա մասին է վկայում այն, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդիպեց Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին, բացի այդ` տարածաշրջանի մայրաքաղաքներ այցելեց ԱՄՆ պետքարտուղար Հիլըրի Քլինթընը:

Բոլորովին վերջերս Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարին ընդունեց Հ.Քլինթընը, իսկ փոխպետքարտուղար Ֆ.Գորդընը այցելեց երկու երկրներ: Ես անձամբ սեպտեմբերից ի վեր, ինչ համանախագահի պաշտոնում եմ, արդեն 32 անգամ հանդիպել եմ կողմերին, ուստի կարող եմ հավաստիացնել բոլորին, որ ԱՄՆ-ը պատրաստակամ է ամեն ինչ անել, որպեսզի կողմերը հասնեն խաղաղ կարգավորման»,- նշեց ամերիկացի համանախագահը:

Այնուհետև Ռ.Բրադկեն նշեց, որ ԵԱՀԿ ՄԽ-ն ի վիճակի է կարգավորման հասնել, և որ կողմերն էլ են հաստատում, որ իրոք ՄԽ-ն առաջընթաց է գրանցել. «ԵԱՀԿ ՄԽ-ն բավական ճկուն է և արագ է արձագանքում տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Կարծում եմ` կարգավորման այս փուլում շատ երկրների համար գործընթացին մասնակցելու ավելի մեծ հնարավորություններ կան, մասնավորապես` ԵՄ համար, որն ապացուցել է, որ նման դեպքերում հաջողության է հասել, հատկապես այս փուլում, երբ արդեն հարկավոր է փոխադարձ վստահության և երկխոսության ձևավորումը հասարակությունների միջև»:

ԵԱՀԿ ՄԽ-ում ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեի ելույթը խիստ ուշագրավ էր և կարգավորման պատմության առնչությամբ բավական մանրամասներ էր պարունակում: «Մենք առաջարկում ենք հետաձգել կարգավիճակի սահմանումը` բնակչության քվեարկության միջոցով: Մենք այդ դիրքորոշումը ներկայացրել ենք 2005թ., 2006-ին և այդ առաջարկը ներկայացրեցինք գրավոր տեսքով Մադրիդում` հինգ-վեց բաժիններից և 14 սկզբունքներից բաղկացած, գումարած իրավական ներածությունը, որը 2008-ին կողմերի համաձայնությանն արժանացավ: Կոսովոյի անկախությունից հետո Ադրբեջանը մտահոգվեց և հրաժարվեց 2008-ի սկզբունքներն ընդունելուց: 2009թ. մենք առաջընթաց արձանագրեցինք, և ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահները որոշեցին բացահայտել վեց հիմնարար սկզբունքները: Մենք հույս ունեինք, որ կողմերը կընդունեն Մադրիդյան նորացված սկզբունքները, սակայն այս անգամ էլ միայն Ադրբեջանն ընդունեց դրանք, և այսպես դադար եղավ մինչև Սոչիի հանդիպումը, որտեղ մի փոքր առաջընթաց գրանցվեց»,- նշեց Բ.Ֆասյեն:

Ապա ֆրանսիացի համանախագահը նկատեց, որ կամ մոտ ապագայում հնարավոր կլինի 2007թ. կարգավորման առաջարկների փիլիսոփայության շուրջ համաձայնության գալ, կամ պետք է նոր փիլիսոփայություն մտածել: «Վրաստանի և ՌԴ միջև պատերազմից հետո շատերը մտածում էին, թե ԵԱՀԿ ՄԽ-ն մահացել է, թեև այդ ժամանակ ԱՄՆ-ը և ՌԴ-ն չէին կարող համագործակցել, սակայն Ֆրանսիան շարունակում էր բանակցություններ վարել: Սա վկայում է այն մասին, որ ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը էֆեկտիվ է, նա կարողանում է որոշումներ կայացնել ցանկացած անկանխատեսելի դեպքերում: Օրինակ` 2008թ. ռուս-վրացական լարումից հետո տեղի ունեցան զինադադարի առաջին խախտումները, սակայն արագ արձագանքի միջոցով ԵԱՀԿ ՄԽ-ին հաջողվեց կանխել ռազմական գործողությունների վերսկսումը»,- նշեց ֆրանսիացի համանախագահը:

Անդրադառնալով ԵՄ դերին` Բ.Ֆասյեն շեշտեց, որ այն բավական մեծ է: «Կարգավորման գործընթացի ներկա գաղտնի փուլում ԵՄ դերը կարևոր է կողմերի հասարակություններին կարգավորմանը նախապատրաստելու մեջ: Հակամարտության երկրներում ժողովրդավարության կայացման ցածր մակարդակը թույլ է տալիս նախագահներին իրենց քիչ տեղեկացված, քաղաքականապես ոչ հասուն հասարակութուններին տալ ցանկացած հնարավոր խոստում կարգավորման հասնելու համար: Այս առումով` ժողովրդավարության մակարդակը բարձրացնելու համար ԵՄ-ն ավելի մեծ դեր ունի, քան որևէ այլ միջազգային կառույց:

Այս փուլում ԵՄ-ն կարևոր դեր ունի բարեփոխումներ իրականացնելու հարցում: ԵՄ-ն կարող է ունենալ նաև դերակատարություն խաղաղապահ առաքելությանը իր պաշտոնյաներին ներգրավելու հարցում: Մենք հավանաբար կարիք կունենանք ստեղծելու մի մարմին` ինչպես Բոսնիայում ստեղծվեց խաղաղապահ մարմին: Այսպիսի մի մարմին ստեղծելու կարիք կունենանք, որտեղ հնարավորություն կունենան մասնակցելու ոչ միայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները, այլև ԵՄ բոլոր այն երկրները, որոնք կարող են խաղաղապահներ ուղարկել»,- ամփոփեց ֆրանսիացի համանախագահը:

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը նկատեց, որ քանի դեռ հնարավոր չէ կողմերի միջև վստահության հաստատման հասնել, քանի դեռ «Ադրբեջանի տարածքը մնում է գրավված», շփման գծում մոնիտորինգը մնում է վստահության հաստատման միակ ուղին ռազմական ոլորտում վստահության հաստատման համար: Նա ներկայացրեց մոնիտորինգի արդյունքները` իրականցված շփման գծի տարբեր հատվածներում, հույս հայտնելով, որ կարգավորման գործընթացում առաջընթաց կգրանցվի և դա կհանգեցնի զինադադարի խախտումների նվազմանը:

Հարավային Կովկասում ԵՄ նախկին հատուկ ներկայացուցիչ Փիթըր Սեմնեբին իր ելույթում նշեց, որ ԼՂ հակամարտությունը ամենամեծ սպառնալիքն է տարածաշրջանի և «Արևելյան հարևանության» երկրների խախաղության համար: «Այս հակամարտությունը ավելի վտանգավոր է, քան վրացական հակամարտությունը: Կարգավորման գործընթացում արդյունքների բացակայությունը մեծացնում է զենքի կիրառման հնարավորությունը, ինչը կարող է խորչընդոտել այլ գործընթացների, օրինակ` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Դա նաև խոչընդոտում է նոր էներգակիրների միջանցքի կառուցումը, ինչն անհրաժեշտ է տարածաշրջանի էներգետիկ անվտանգության ապահովման համար: Բացի այդ, էներգետիկ միջանցքի ստեղծման համար խոչընդոտ կարող է լինել վրացական հակամարտության վերսկսումը, բայց դա այդքան մեծ խոչընդոտ չի` ի համեմատություն ԼՂ հակամարտության: ԼՂ հարցը գնալով ավելի մեծ սպառնալիք է դառնում ԵՄ տարածաշրջանում ունեցած տնտեսական և քաղաքական ծրագրերի իրականացման համար:

Այն, որ գործընթացում արդյունք չի գրանցվել` պայմանավորված է կողմերի միջև փոխվստահության պակասով, բացակայությամբ և արևմուտքի համեմատաբար քիչ շահագրգռվածությամբ»,- հայտարարեց Փ.Սեմնեբին: Ըստ նախկին պաշտոնյայի` ԵՄ-ն կարող է ավելացնել ռեսուրսները` շփման գծում անվտանգությունը երաշխավորելու համար: «Կարգավորման հասնելուց հետո Արևելյան համագործակցությունը կարող է դեր ունենալ տարածաշրջանում ենթակառուցվածքների կառուցման համար, որի արդյունավետությունը կողմերը կգնահատեն»: Ամփոփելով իր խոսքը` Սեմնեբին կոչ է արել ԵՄ-ին ավելի ուշադիր լինել այս հակամարտության հարցում և զգոն լինել, որ ցանկացած բախման դեպքում արագ արձագանք լինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում