Անսպասելի տեղեկություն է տարածել իսպանական El Confidencial պարբերականը, որի համաձայն Անխել դի Մարիան շուտով կլքի «Ռեալ»-ը և կշարունակի կարիերան «Մոնակո»-ում:
Ընթացիկ մրցաշրջանում արգենտինացին չի ընդգրկվում «արքայական ակումբ»-ի հիմնական կազմում և դժգոհ է այդ կապակցությամբ: Ֆուտբոլիստը ցանկանում է այն ակումբ տեղափոխվել, որտեղ խաղային մշտական պրակտիկա կունենա:
Նշվում է, որ «Մոնակո»-ի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին պատրաստ է բավականաչափ խաղաժամանակ տրամադրել դի Մարիային:







































