Ընդդեմ Մաքսային միության և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարած այցի բողոքի ակցիայի մասնակիցները որոշեցին բաժանվել և Բաղրամյան 26 գնալ ոչ թե խմբով, այլ միայնակ:
Ցուցարարներն այս որոշման հանգեցին այն բանից հետո, երբ ոստիկանությունը այսօր ամբողջ օրվա ընթացքում նրանց թույլ չտվեց խաղաղ երթ անցկացնել: Որ ուղղությամբ շարվում էին ցուցարարները, ոստիկանները վազում էին այդ կողմ, պատ կազմում և նրանց թույլ չէին տալիս առաջ շարժվել:
Այժմ, օրինակ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Հյուսիսային պողոտայում է, բայց ոստիկանները շրջապատել են նրան և թույլ չեն տալիս առաջ շարժվել: Նույնն է արվում նաև «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի նկատմամբ, ով Բաղրամյան 26 է փորձել գնալ Ամիրյան փողոցով:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի








































