Ահա թե ինչպիսին է եղել «սև ուրբաթը» Walmart-ում: Տեսանյութը նկարահանել է YouTube-ի օգտատերերից մեկը, որին առևտրի կենտրոնի ղեկավարությունը դուրս է վռնդել նկարահանման համար ու սպառնացել ձերբակալությամբ:
Սուպերմարկետում նման իրավիճակ է եղել Գոհաբանության տոնի երեկոյից սկսած: Մարդիկ խուճապով, իրար անցած ջանում էին հասնել շահավետ գնով առաջարկվող ապրանքներին՝ միմյանց ծեծելով ու հրմշտելով:
Նոյեմբերի 28-ին վիդեոհոսթինգում հայտնված տեսանյութն ավելի քան 12.7 մլն դիտում է ունեցել:










































