Universal կինոընկերությունը կդարարեցնի «Ֆորսաժ-7» ֆիլմի նկարահանման աշխատանքները գլխավոր դերակատար Փոլ Ուոքերի ողբերգական մահվան պատճառով, հայտնում է filmpro.ru-ն:
Դեռ հայտնի չէ՝ արդյոք կհետաձգվի՞ ֆիլմի պրեմիերայի օրը:
Հիշեցնենք, որ երեկ Կալիֆոռնիայի Սանտա Կլարիտա քաղաքում «Ֆորսաժ» ֆիլմերով հայտնի դարձած դերասանը ողբերգական վթարի է ենթարկվել Porsche ավտոմեքենայով:
Նշենք նաև, որ նոր «Ֆորսաժում» գլխավոր դերակատարներն են Վին Դիզելն ու հանգուցյալ Փոլ Ուոքերը, Ջեյսոն Սթեթհեմը:











































