Քիչ առաջ Ամիրյան փողոցի վրա կտրուկ վատացել է ակտիվիստներից մեկի ինքնազգացողությունը: Վերջինս ոստիկանների հսկողությամբ նստած է գետնին: Ակտիվիստի ինքնությունը անհայտ է: Նա անընդհատ բղավում է՝ չնկարեք ոչ մեկդ: Ոստիկանները և քաղաքացիները սպասում են շտապօգնության մեքենային:
Երիտասարդը ամբողջ երթի ընթացքում շատ ակտիվ էր: Վերջինիս ինքնազգացողությունը հանկարծակի է վատացել: Նա դժվարությամբ է շնչում: Մյուս ակտիվիստները երթով շարժվում են դեպի Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր:








































