Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Եվրանեսթի ԽՎ-ն կմերժի՞ Հայաստանի առաջարկը

Եվրանեսթում հայաստանյան պատվիրակությունն առաջարկել է Եվրանեսթի աշնանային նստաշրջանն անցկացնել Երևանում, ինչին, սակայն, ադրբեջանական կողմը արդեն իսկ ներկայացրել է իր առարկությունները:

Եվրանեսթում հայկական պատվիրակության անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն «Առաջին լրատվականի» հետ զրույցում տեղեկացրեց, որ հայկական կողմն ավելի վաղ էր նման առաջարկով դիմել Եվրանեսթի ղեկավար կազմին. «Որպես Եվրանեսթի լիարժեք անդամ` ցանկացած երկիր կարող է իր առաջարկությունն անել այս կամ այն երկրում նիստ անելու վերաբերյալ, և քանի որ առաջիկա նիստը պետք է տեղի ունենար սեպտեմբերին, իսկ սեպտեմբերին մեր անկախության 20-րդ տարեդարձն է, մենք համոզում ունեինք, որ դա լավ առիթ է տարբեր երկրների խորհրդարանական մեր գործընկերներին հրավիրել Հայաստան` թե՛ գործնական մեր նիստը կազմակերպելու իմաստով, թե՛ նաև ականատեսը լինելու մեր պետականության անկախության 20 տարիների ձեռքբերումներին»:

Գալստյանը նկատեց, որ այս անգամ էլ ադրբեջանական կողմը առիթը բայց չթողեց հերթական հիստերիան բարձրացնելու և հարցը քաղաքական շահարկման առիթ դարձնելու համար: Գալստյանը տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմը որպես պատճառաբանություն ներկայացրել է անվտանգության հետ կապված խնդիրները, ինչը սակայն հայկական կողմը նախապես հավաստիացրել է, որ երաշխավորելու է: Պատգամավորի գնահատմամբ, ադրբեջանական կողմը բոլոր միջազգային կառույցներն օգտագործում է մերժելու տարածաշրջանային ձեռնարկներում հայկական նախաձեռնությունները, և այդ պարագայում կովկասյան ձևաչափի գործընթացներում միշտ նախընտրելի է դառնում Վրաստանը` իր չեզոքության պատճառով:

Նկատենք, որ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովը դեռևս որոշում չի կայացրել, թե արդյոք համաձայն է լիագումար նիստը Հայաստանում անցկացնելու առաջարկին, սակայն, ըստ Լիլիթ Գալստյանի, հաշվի առնելով նախադեպերը, ամենայն հավանականությամբ Հայաստանի առաջարկը կմերժվի:

Դաշնակցական պատգամավորի դիտարկմամբ, որպես նորաստեղծ կառույց` Եվրանեսթը կխուսափի կոնֆլիկտներով սկսելու իր գործունեությունը, ինչպես նաև եվրոպական կառույցների մոտ ընդունված մոտեցում է հակամարտող կողմերին հավասարաչափ նայելը, չնեղացնելը կամ կրկնակի ստանդարտներով վերաբերվելը, ինչն այս խնդրի դեպքում ևս կկիրառվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում