Իրանում գրանցվել է ՄԻԱՎ-վարակակիրների թվի աճ՝ փոխանցում է ABC News-ը:
Պետական հեռուստատեսության եթերում հայտարարվել է, որ 2003 թվականից վարակակիրների թիվն աճել է 80 տոկոսով և կազմել շուրջ 27 հազար:
Բացի այդ, ՁԻԱՀ-ով հիվանդների թիվն ավելացել է 9 անգամ:
Հաղորդվում է, որ մարդկանց 1/3-ը ՁԻԱՀ-ով վարակվել է սեռական ճանապարհով, իսկ մնացածները՝ վարակված ներարկիչների միջոցով:










































