Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին մտադիր է գումարել Ուկրաինայում իրավիճակի հարցով Ազգային անվտանգության խորհուրդ: Այս մասին երկրի ղեկավարը լրագրողներին հայտնել է կիրակի օրը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Նա ավելացրել է, որ մոտ ժամանակներս հնարավոր է՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ տեղի ունենա հեռախոսազրույց:











































