Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ժամանակավորապես զերծ է մնում երկրի քաղաքական կյանքին մասնակցությունից: Այդ մասին հաղորդել է նախկին նախագահի կինը՝ Սանդրա Ռուլովսը:
«Նա (Միխեիլ Սաակաշվիլին) լի է էներգիայով և պատրաստ է շարունակել գործունեությունը նույն էներգիայով: Նա ընդհանրապես չի հոգնում, բայց ավելի լավ է, եթե ժողովուրդը նրանից մի քիչ հանգստանա, այդ պատճառով նա նման հնարավորություն տալիս է: Տեսնենք, թե ինչ կլինի ապագայում: Կարևորը՝ Վրաստանը շարունակի զարգացումը Եվրոպայի ուղղությամբ»,- ասել է Ռուլովսը:
Նրա խոսքերով՝ ներկա դրությամբ Սաակաշվիլին Վրաստանում չէ և հայտնի չէ, թե երբ կվերադառնա:








































