Ճապոնիան ՄԱԿ-ի քաղաքացիական ավիացիայի մասնագիտացած կազմակերպությանն առաջարկել է արձագանքել Չինաստանի գործողություններին, որը խոստացել է Արևելաչինական ծովի վերևում գտնվող հսկայական տարածքը դարձնել ՀՕՊ գոտի: Այդ մասին հաղորդել է NHK հեռուստաընկերությունը:
Ճապոնիան Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը (ICAO) նիստի ժամանակ առաջարկել է քննարկել Պեկինի այդ քայլին ուղղված արձագանքի հարցը:
Ճապոնիան հայտարարել է, որ ՀՕՊ գոտու ստեղծումը կարող է սպառնալիք դառնալ միջազգային քաղաքացիական ավիացիայի նորմալ ու անվտանգ աշխատանքի համար:










































