Իրաքում նոյեմբերի ընթացքում բռնության զոհ է դարձել 948 մարդ: Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը՝ հղում անելով Իրաքի առողջապահության, ներքին անվտանգության և պաշտպանության նախարարությունների հավաքած տվյալներին:
Հաղորդվում է, որ վերջին ամսվա ընթացքում զոհվել է 852 խաղաղ բնակիչ, 53 ոստիկան և 43 զինծառայող:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2008-ի ապրիլից ի վեր ամենամահաբեր ամիսը եղել է անցած հոկտեմբերը, երբ զոհվել էր 964 մարդ, ավելի քան 1600-ը վիրավորվել են:
Վերջին շրջանում Իրաքում նկատվող լարվածության աճը կապված է խոշոր իսլամական համայնքների՝ սունիների ու շիաների դիմակայությամբ: Սադամ Հուսեյնի կառավարման շրջանում սունիները պետական կառույցներում ղեկավար պաշտոններ են զբաղեցրել, իսկ ԱՄՆ-ի զինված ներխուժումից և Հուսեյնի տապալումից հետո շիաները սունիներին հետ են մղել:







































