Շաբաթ օրն ամբողջ Ֆրանսիայով անցկացվել են երթեր՝ ընդդեմ ռասիզմի: Այս մասին հայտնում է Radio France Internationale-ը:
Երթերը կազմակերպել են իրավապաշտպան և արհմիութենական կազմակերպությունները, այդ թվում՝ «Հանուն մարդու իրավունքների լիգա»-ն, «SOS ռասիզմ» և «Շարժում ընդդեմ ռասիզմի և հանուն ժողովուրդների բարեկամության»:
Ակցիայի պատճառներից են ռասիստական այն մեծաթիվ վիրավորանքները, որոնց վերջին ժամանակներս ենթարկվում է արդարադատության սևամորթ նախարար Քրիստիան Տոբիրան:








































