Մարսում ուսումնասիրություններ անցկացնելու նպատակով հնդկական միջմոլորակային կայանը դեկտեմբերի 1-ին Կարմիր մոլորակ է ուղարկել զոնդ, որը թռիչքից 23 րոպե հետո հաջողությամբ հաղթահարել է երկրի ձգողական ուժն ու սկսել 300-օրյա ճանապարհորդությունը դեպի Մարս:
Ենթադրվում է, որ այն Մարս կհասնի հաջորդ տարվա սեպտեմբերին: Այս մասին հայտարարել է տիեզերական հետազոտությունների հնդկական կազմակերպության ներկայացուցիչը:










































