Ինդոնեզիայի արևելյան մասում տեղի է ունեցել 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ հայտնում է Reuters-ը:
Օդերևութաբանության ազգային վարչության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մոլուկի նահանգի Ամբոն քաղաքից 357 կմ հարավ-արևելք: Ստորգետնյա ցնցումների օջախը եղել է 40 կմ խորության վրա:
Զոհերի և ավերածությունների մասին առայժմ չի հաղորդվում: Ներկայումս ցունամիի վտանգ չկա:










































