Օրեր առաջ հոլիվուդյան դերասանուհի Շերոն Սթոունը Մարաքեշում մասնակցել է միջազգային կինոփառատոնի բացման արարողությանը: Կարմիր գորգի վրա աստղը ներկայացել է հիասքանչ զգեստով, որը ընդգծել է նրա կազմվածքը՝ ապացուցելով, որ 50-ից հետո նույնպես կարելի է պահպանել սեքսուալությունը:
Շերոնը հայտնվել է հանրության առաջ մեծ բացվածք ունեցող սև զգեստով: Կրծկալի մասին նա նույնիսկ չի էլ հիշել: Դերասանուհին ևս մեկ անգամ ապացուցել է, որ 55 տարեկանում էլ շարունակում է մնալ Հոլիվուդի ամենասեքսուալ դերասանուհիներից մեկը: Սթոունը երախտագիտությամբ է ընդունել ռեժիսոր Մարտին Սկորսեզեի հանձնած մրցանակը՝ տպավորիչ ձեռքբերումների համար:
Մարաքեշում Մարտին Սկորսեզեն այս տարի հեղինակավոր միջազգային կինոփառատոնի ժյուրիի նախագահն էր:








































