Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն կարծիք է հայտնել, որ «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը կարող է թիմի առաջատար դառնալ: Մասնագետի կարծիքով` 21-ամյա բրազիլացու` Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության հանդիպումներում ցուցադրած խաղը տպավորել է նրան:
«Նեյմարը կարող է «Բարսելոնա»-ի առաջատար դառնալ: Ես տեսել եմ, թե ինչպես է նա խաղում Բրազիլիայի հավաքականի կազմում: Նա շատ տաղանդավոր է, տեխնիկապես զարգացած:
Այդպիսի ֆուտբոլիստներն ինձ դուր են գալիս: Նեյմարին շատ հետաքրքիր է հետևել հեռուստացույցով»,- Marca-ն մեջբերում է Կապելոյի խոսքերը:







































