Գերմանիայում դրեզդենցի ոստիկան է ձերբակալվել, որին կասկածում են սպանության և մարդակերության մեջ, փոխանցում է Associated Press-ը:
Ոստիկանության տվյալներով՝ 55-ամյա ոստիկանն իր զոհի հետ ծանոթացել է սեքս-խոշտանգումներով հետաքրքրվողների համար նախատեսված ծանոթությունների կայքի միջոցով:
Սպանությունը տեղի է ունեցել տղամարդկանց հանդիպումից մոտ մեկ ամիս հետո:
Առայժմ հայտնի չէ՝ արդյոք տղամարդն ուզե՞լ է, որ իրեն սպանեն և ուտեն, թե ոչ, և արդյոք սպանությունը կանխամտածվա՞ծ է եղել:











































