Ղազախական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիջան Սագինտաևի միջև:
Զրուցակիցները քննարկել են հայ-ղազախական երկկողմ օրակարգին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Այս համատեքստում Բակիջան Սագինտաևը աջակցություն է հայտնել բարեկամ հայ ժողովրդին:








































