Ֆինլանդիայում որոշել են հրաժարվել՝ շարունակել պարտադիր բազային եկամուտ մտցնելու փորձը. 2019 թվականին վճարումները կդադարեն և իշխանությունները կամփոփեն արդյունքները։ Այս մասին գրում է The Guardian-ը։

2017 թվականին, առաջինը Եվրամիությունում, Ֆինլանդիան երկամյա փորձնական ծրագիր գործարկեց, որը կոչված էր փորձարկելու պարտադիր բազային եկամտի համակարգը։ Երկրի իշխանությունները պատահականության սկզբունքով 25-28 տարեկան երկու հազար գործազուրկ քաղաքացի ընտրեց և սկսեց ամեն ամիս նրանց 560 եվրո վճարել։

Այս գումարը վճարվելու է նրանց նույնիսկ այն դեպքում, եթե նրանք աշխատանք գտնեն։








































